ՀԱԿ Արամ Մանուկյանը ԱԺ-ում իր ելույթց առաջ նախ հարցադրում արեց. «Ո՞ւմ համար ենք քննարկում զեկույցը, եթե Մարդու իրավուքների պաշտպանը դահլիճում չէ»: ԱԺ նախագահն էլ ընդունեց դիտողությունն ու ասաց` կպարզաբանեն հենց Կարեն Անդրեասյանը գա:
Արամ Մանուկյանը, շարունակեց խոսքը. «Ելույթս վերնագրել եմ այսպես` «Մարդու իրավունքների պաշտպանը իրավունքների պաշտպանի կարիք ունի»: Բոլորիս համար ակնհայտ է` երկրում չի կարող լինել մի բնագավառ, որը շատ լավ է, երբ շրջապատում մնացածը գտնվում են վատ վիճակում, հետևապես չի կարող Մարդու իրավունքների պաշտպանը համակարգին դեմ լինել կամ մի ամբողջ համակարգ կարգի բերել. սա է իրականությունը: Կուզեմ մի քանի դրական կետեր նշել։ Նախ ասեմ` աշխատանքը շատ բծախնդիր է կատարված, կան մի քանի բաժիններ, որոնք մասնագիտական առումով շատ լավ են ներկայացված, ներկայացրել եմ մասնագետների, որոնք ևս դրական գնահատական են տվել, բայց ունենք լրջագույն խնդիր` ինչի համար պետք է աշխատի Մարդու իրավուքնների պաշտպանը, մասնավորապես մարտի 1-ի խնդիրը շատ հպանցիկ է ներկայացված: Անամոթ սուտ էր, երբ ՀՀ նախկին գլխավոր դատախազը հայտարարեց` Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են: Ես կարծում եմ` մարտի 1-ի դեպքերը ՄԻՊ զեկույցի հիմնական մեխը, առանցքը պետք է լինի. նման մեծ հանցագործություն, սպանդ վերջին տարիներին չի եղել: Հաջորդ խախտումը իշախանությունների կողմից արտակարգ իրավիճակներում բանակի, զինված ուժերի կիրառման օրենքի նախագծի մերժումն է»:
Արամ Մանուկյանը, ամփոփելով ելույթն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում անմիխթար վիճակում է, չնայած դրանում ՄԻՊ-ին մեղադրելու նպատակ չկա. դա քաղաքական ենթատեքստ ունի: