տուն Լուրեր ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանին, Ալեք Ենիգոմշյանին, Լևոն Բարսեղյանին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանին, Ալեք Ենիգոմշյանին, Լևոն Բարսեղյանին

89
0

mip-11-e1351690181121

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին և այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին։