տուն Լուրեր ՄԻՊ-ից այցելել են «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ

ՄԻՊ-ից այցելել են «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ

137
0

c41194dbfc090112aa0a24bcf9d47ce6

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները, ամփոփելով ստացված բանավոր և գրավոր բողոքները, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը և պահմանվայրի պայմանները:

Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարություն կներկայացվի քննարկման գրավոր ընթացակարգի շրջանակներում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ