տուն Լուրեր ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ

ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ

74
0

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին:

Թաթոյանն ասաց, որ Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում գերեվարվելուց անմիջապես հետո ՄԻՊ-ը նույնպես ներգրավվել է գործընթացում. «Մենք մի քանի անգամ իրենց հետ քննարկումներ ենք ունեցել: Վերջերս ծնողներից նորից ստացանք բողոք, անհանգստություն, որ իրենք ունեն ոչ բավարար տեղեկություններ իրենց որդու մասին»,- նշեց Արման Թաթոյանը և հավելեց, որ դա առիթ հանդիսացավ, որ նա ուղղակիորեն դիմեր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ի հանձնակատարին:

Արման Թաթոյանի խոսքով՝ հիմա սպասում են արձագանքին. «Ընդհանուր առմամբ, մեզ մոտ նույնպես կա այդ մտահոգությունը, որ կա նրա նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման վտանգը»:

Հիշեցնենք, որ Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը 2018 թ. հուլիսի 15-ից գերեվարվել է և այժմ գտնվում է Ադրբեջանում։