Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Ուկրաինայի կոնտակտային խմբի նիստը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բելառուսի ԱԳՆ-ին։
Հաղորդվում է, որ նիստին կմասնակցեն Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները։
Ավելի վաղ Մինսկում կայացել էր Ուկրաինայի խնդրի կարգավորման կոնտակտային խմբի ենթախմբերի նիստերը, որոնցում քննարկվել էին քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարցեր։