ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան ու Բաքու կատարած այցերից ու հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ապա հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներով ավարտին են հասցրել երկու երկրների ղեկավարների՝ առաջիկայում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
«Երկու նախագահներն էլ հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը, որը նպատակ ունի հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերն առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը կհրապարակեն մոտ ապագայում»,-ասված է հայտարարության մեջ: