տուն Լուրեր Մինսկ-2019. Հայաստանը նվաճել է առաջին մեդալը

Մինսկ-2019. Հայաստանը նվաճել է առաջին մեդալը

125
0

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը: Երեկ պայքարի են դուրս եկել սամբիստները:

82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Գրիգորյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, ում մեր մարզիկը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

Եզրափակչում Գրիգորյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկի հետ:

Եզրափակչում Պերեպելյուկը  7-0 հաշվով առավելության հասավ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց։

Հավելենք, որ սա մեր պատվիրակության առաջին մեդալն է Եվրոպական խաղերում։