Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը:
Այսօր պայքարի մեջ են մտել 75 կգ քաշային բռնցքամարտիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում է Արման Դարչինյանը: Մեր մարզիկը 1/16 եզրափակչում մրցել է Խորվաթիան ներկայացնող Մլադեն Սոբյեսլավսկու հետ:
Մեր բռնցքամարտիկը կարողացավ 5-0 հաշվով հաղթանակ տոնել ու շարունակում է պայքարը:
Դարչինյանի մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի Ալեքսանդր Խիժնյակը (Ուկրաինա):
Հավելենք, որ 69 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանն մեկնարկային մենամարտում պարտություն էր կրել: