Disney ստուդիայի մուլտհերոս Մինի Մաուսն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում. հաղորդում է ABC News-ը:
Միկի Մաուսն աստղ էր ստացել 1978-ին. նա աստղի արժանացած առաջին մուլտիպլիկացիոն հերոսն է:
Մինի Մաուսը ստեղծվել է 1928-ին. առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1928 թվականին Disney ստուդիայի «Վիլլի շոգեքարշիկը» առաջին հնչուն մուլտֆիլմում: Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել երգչուհի Քեթի Փերին:
Անվանական աստղերի արժանացած մյուս հերոսներն են՝ Բագզ Բանին, Դոնալդ Դաքը, Վուդի Վուդփեքերը, Սպիտակաձյունիկը, Վինի-Թուխը, Սիմփսոնները և մի շարք այլ հերոսներ: