տուն Լուրեր Մինչեւ ապրիլի 15-ը կմշակվի Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

Մինչեւ ապրիլի 15-ը կմշակվի Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

89
0

karavarutyunՄինչեւ ապրիլի 15-ը կմշակվեն եւ քննարկման կներկայացվեն Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծն ու ժամանակացույցը:  Այս մասին նշել է այսօր՝ մարտի 18-ին, Կառավարությունում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստում: Այն վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակը մեր ամենանվիրական տոնն է: Սա հրաշալի առիթ է՝ արժեւորելու, հիշելու, քննարկելու, վերլուծելու, գնահատելու մեր ձեռքբերումները: Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ կերպով եւ մեծ հանդիսավորությամբ նշենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25-րդ տարեդարձը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ եւտոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մշակման շուրջ:

«Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների հիմնական ուղղվածությունն առաջարկում եմ դիտարկել Հանրապետության Նախագահի մատնանշած երկու գաղափարախոսական առանցքի՝ որպես կայացած անկախ պետություն, պետականություն առաջ շարժվելու եւ անկախության 25-ամյա սերնդի ձեռքբերումները ներկայացնելու գաղափարների շուրջ»,- նշել է նա:

Նիստում քննարկվել են Անկախության 25-ամյակի խորհրդանիշի եւ կարգախոսի ընտրությանը, տոնակատարություններին սփյուռքահայության եւ երիտասարդության ակտիվ մասնակցությանը, համահայկական տնտեսական համաժողովի կազմակերպմանը, Երեւանում եւ մարզերում տոնական միջոցառումների անցկացմանը վերաբերող եւ այլ հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Վարչապետն առաջարկել է հանձնաժողովի անդամներին՝ մինչեւ մարտի վերջ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները եւ գաղափարները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն, որից հետո՝ մինչեւ ապրիլի 15-ը, կմշակվեն եւ քննարկման կներկայացվեն Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծն ու ժամանակացույցը: