Խորհրդարանն այսօր քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։
Օրինագծով նախատեսվում է միջին մասնագիտական հաստատություններում սովորող երիտասարդներին մեկ անգամ տարկետում ստանալու հնարավորություն՝ մինչև ուսումնառության ավարտը:
Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ երիտասարդն արդեն իսկ մասնագիտություն ստացած է մեկնում ծառայության:
«Մենք ռիսկերը տեսել ենք, գիտենք, և վստահեցնում եմ, որ հսկողությունը բավականին խիստ է լինելու՝ ոչ այնպես, ինչպես նախկինում: Դա իրականացնելու են ՊՆ-ի՝ իրավական գործառույթ ունեցող ստորաբաժանումները»,- ասաց նա:
Իսկ թե միջին մասնագիտական հաստատություններում այս փոփոխությանը ենթակա քանի շահառու կա հիմա, փոխնախարարը նպատակահարմար չհամարեց թիվը հրապարակայնացնել: