տուն Լուրեր Բլոգ Միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի նետած ձեռնոցին

Միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի նետած ձեռնոցին

113
0

armen-ashotyan1

Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը։

Այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված ևս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։

Խնդիրը արդիական է նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների և Ադրբեջանի սև ցուցակում հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը