տուն Լուրեր Միջազգային հանրության չեզոքության «տակ» կոշտություն է թաքնված. Արտակ Դավթյան

Միջազգային հանրության չեզոքության «տակ» կոշտություն է թաքնված. Արտակ Դավթյան

136
0

74

Այն, ինչ կատարվեց Ադրբեջանի կողմից, նախադեպը չէր ունեցել, դա նենգությունն էր, ահաբեկչական ակտ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով Ադրբեջան կողմից ԼՂՀ ՊԲ ռազմական ուղղաթիռի խոցման մասին, նման կերպ որակեց նրանց այս գործողությունը:

«Անկախ ամեն ինչից, թշնամուն լավ ենք ճանաչում և գիտենք, որ նմանօրինակ գործողությունները շարունակություն կունենան»,- ասաց Արտակ Դավթյանը:

Ըստ նրա՝ կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, նախ՝ նավթի գների անկումը, ինչպես նաև այն հոխորտանքը, որ վաղ թե ուշ կլուծեն Ղարաբաղի խնդիրը:

Ըստ բանախոսի՝ այս գործոնները Ադրբեջանի համար որևէ լավ բան չեն խոստանում,

Արտակ Դավթյանի փոխանցմամբ՝  երկու բան պետք է հաշվի առնել. առաջին՝զգոնությունը, երկրորդ՝ համարժեք պատասխանը, որը չպետք է ուշանա:

Արտակ Դավթյանի համոզմամբ՝ միջազգային արձագանք և համարժեք արձագանք.

«Պարզապես մենք ունենք մեծ կորուստ ունենք՝ երեք զինծառայողի մահ, և գուցե հենց դա թույլ չի տալիս տեսնել այդ միջազգային հանրության արձագանքը», -ասաց Արտակ Դավթյանն ու  ընդգծեց՝ վերջինս այնքան էլ չեզոք չէ, որքան թվում է և այդ չեզոքության «տակ» կոշտություն է թաքնված: