տուն Լուրեր Միջադեպ ԵՄ երեւանյան գրասենյակի առջեւ. «Նոր Հայաստան»ի երթի ժամանակ մի տղամարդ փորձել...

Միջադեպ ԵՄ երեւանյան գրասենյակի առջեւ. «Նոր Հայաստան»ի երթի ժամանակ մի տղամարդ փորձել է վեճ հրահրել

65
0

cuyc_5.thumb«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի ժամանակ րոպեներ առաջ հերթական միջադեպն է տեղի ունեցել Պռոշյան փողոցում` Եվրամիության երեւանյան գրասենյակի շենքի մոտ:

Միջին տարիքի մի տղամարդ հայտնվել է ցուցարարների մեջ, փորձել վեճ հրահրել, սակայն ցուցարարներին հաջողվել է նրան հեռացնել իրենց շարքերից:

Նշենք, որ այս պահին ցուցարարները Եվրամիության շենքի մոտ են: Նրանք երթով շարժվեցին այստեղ` Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ իրենց բողոքը հայտնող դիմում հանձնելու համար:

Շարժման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ նամակը հանձնելուց հետո երթն ու միջոցառումը կավարտվեն, եւ քաղաքացիները կարող են հեռանալ: