տուն Լուրեր Միջադեպ Ազատության հրապարակում. Շղթա կազմած ոստիկանները «Նոր Հայաստան»-ին թույլ չէին տալիս երթ...

Միջադեպ Ազատության հրապարակում. Շղթա կազմած ոստիկանները «Նոր Հայաստան»-ին թույլ չէին տալիս երթ անցկացնել

98
0

cuyc3«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների եւ ոստիկանների միջեւ քիչ առաջ Ազատության հրապարակում միջադեպ է գրանցվել:

Ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս հանրահավաքի մասնակիցներին երթով շարժվել Ազատության հրապարակից՝ պատճառաբանելով, որ նրանք շեղվում են նախապես հայտարարված երթուղուց:

«Նոր Հայաստան»-ի անդամներից Վարուժան Ավետիսյանը մի քանի րոպե բանակցեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ինչից հետո միայն թույլ տրվեց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:

Այս պահին երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայի մի հատվածով շարժվում են դեպի Պռոշյան փողոցում գտնվող ԵՄ-ի երեւանյան գրասենյակ, որտեղ իրենց բողոքը հայտնող դիմում կհանձնեն Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ: