Microsoft կորպորացիան հայտարարել է, որ Google-ը կարդում է բոլոր օգտատերերի նամակները: Այս մասին գրում է The Telegrpah-ը: Թերթի կարծիքով, Microsoft-ը պատերազմ է հայտարարել Google-ին և բացեիբաց քննադատում է մրցակցին:
Microsoft-ը մասնավորապես հրապարակել է օրինակներ, թե ինչպես է Google-ն օգտագործում անձնական տեղեկություններն օգուտ ստանալու համար: Եթե օգտատերը նամակում անդրադառնում է «ամուսնալուծությանը», դրանից հետո նրա էջում հայտնվում են ամուսնալուծությամբ զբաղվող փաստաբանների գովազդ:
Microsoft-ում կարծում են, որ սա ներխուժում է անձնական տիրույթ և ասում է, որ սեփական Outlook.com սերվիսը շատ ավելի ապահով է. «Մենք չենք ստուգում ձեր անձնական նամակները, որպեսզի գովազդ վաճառենք», — պնդում է Microsoft-ը:
Google-ում պնդում են, որ իրենք չեն օգտագործում օգտատերերի անձնական տվյալները (տեղեկություններ ռասայի, կրոնի, սեռական կողմնորոշման) գովազդային թիրախավորման համար: