տուն Քաղաքական Միջազգային Microsoft-ը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ ապրանքանիշը

Microsoft-ը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ ապրանքանիշը

115
0

bill-gates-microsoft

Microsoft ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ ապրանքանիշը: Ինչպես տեղեկացնում է ComputerWorld կայքը, այս ցուցանիշով Microsoft-ը գերազանցել է Apple-ին, ով վարկանշային աղյուսակում երկրորդն է:

Forrester Research-ի ներկայացուցիչների խոսքերով` 2013 թվականին Microsoft-ին հաջողվել է զգալի ամրապնդել իր դիրքերը և ստանալ գնորդների վստահությունը: Դրան նաև նպաստել է  «One Microsoft» գովազդային շարքը: Փորձագետները նշում են, որ շատ ցուցանիշներով Apple-ը հավասար է Microsoft-ին, սակայն զիջում է հիմնական ցուցանիշով` «անհրաժեշտությամբ» (Essentials): Forrester Research-ի փորձագետ Թրեյսի Սթոուքսը հայտարարել է, որ Apple-ը շատերի մոտ ասոցացվում է բարձր որակի և գերազանց սպասարկման հետ, սակայն նրա սարքերն այլևս այնքան կարևոր չեն, որքան  Բիլ Գեյթսի հիմնադրած ընկերության սարքերն ու ծառայությունները:

Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերից Apple-ն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here