Microsoft կորպորացիան հսկայական գումարներ է աշխատում Android օպերացիոն համակարգի արտոնագրված օրինակների վաճառքից: Այս մասին հաղորդում է The Business Insider-ը, որի տեղեկություններով` տարեկան այդ գումարը կազմում է մոտ 2 մլրդ դոլար:
Android ու Chrome OS օպերացիոն համակարգերով գործող սարքեր արտադրող ընկերությունները (HTC, LG, Samsung և Acer) պարտավոր են Windows-ին վճարել որոշակի գումար, քանի որ Google-ի օպերացիոն համակարգերում օգտագործված են Micrpspt-ի պատենտներ: Յուրանքանչյուր ընկերության համար գումարը տարբերվում է, սակայն, որպես կանոն, այն կազմում է 5-15 դոլար: