Հունվարի 14-ին Microsoft ընկերությունը դադարեցնելու է Windows 7-ի աջակցությունը: Այս համակարգի կառավարման ներքո համակարգիչները չեն դադարի աշխատել, սակայն Microsoft-ը կդադարեցնի դրա համար թարմացումներ թողարկել, անվտանգության համակարգին վերաբերող նորույթներ և տեխնիկական աջակցություն չի տրամադրի, գրում է novinite.com-ը:
Այդ պատճառով Microsoft-ը խորհուրդ է տալիս համակարգիչներում թարմացնել Windows 10 համակարգը: Մինչ այդ, ընկերությունը օգտատերերին հորդորում է չմոռանալ վերապահել անձնական ֆայլերն ու լուսանկարները:
Թեև, ինչպես գրում է աղբյուրը, Windows 7-ից Windows 10-ին անվճար անցնել հնարավոր չէ: Այս տարբերակը հասանելի էր մինչև 2016 թվականը: