տուն ժամանց Microsoft-ը կթողարկի Windows 11 օպերացիոն համակարգը

Microsoft-ը կթողարկի Windows 11 օպերացիոն համակարգը

298
0
Արդեն հասանելի է ինֆորմացիա, որ Windows 11-ը կարող է ներբեռնվել և շահարկվել 2020-ի վերջում, կամ 2021-ի սկզբում, երբ կթողարկվի ստաբիլ վերսիան: Այն ինչ շատ շուտով կարող է տեղի ունենալ Windows 11-ի պրեզենտացիան:

Արդեն 25 տարի է ինչ ամերիկյան Microsoft կոռպոռացիան զբաղվում է համակարգչային և այլ ծրագրային ապահովումներ ստեղծելով: Ամենավերջին ծրագիրն էր Windows 10-ը, որը թողարկվել է 2015 թվականին: Անցել է արդեն 5 տարի, որոնց ընթացքում ծրագրային ապահովումը անընդմեջ ստանում է թարմացումներ: Բայց և այնպես, մինչև հիմա Windows 10-ը չի կարող համարվել իդեալական: Քանի որ տարբեր սարքերի վրա օգտագործելիս, օգտատերերը բախվում են մի շարք խնդիրների, որոնց շնորհիվ չեն կարող ստանալ այն հաճույքը օգտագործումից, չարդարացնելով իրենց իսկ ակընկալիքները:

Բայց և այնպես, նրանց համար, ովքեր «տանել չեն կարողանում» Windows 10-ը, Microsoft-ը մոտ ապագայում կներկայացնի Windows 11-ը, որը կլինի «անվճար», Windows 10-ից տեղափոխվելու հնարավորությամբ:

Օգտագործողները կստանան բոլորովին նոր ինտերֆեյս, նոր ստանդարտ ծրագրեր, առաջադեմ ֆունկցիոնալ հնարավորություններ, նորագույն անվտանգության համակարգ, և վերջապես թարմացումներ առանց «Restart»-ի, համակարգչի ավելի արագ և ստաբիլ աշխատանք նոր տեխնոլոգիաների շնորհիվ: Կարևորն այն է, որ ՕՀ-ն կդառնա Microsoft-ի ամենահաջող պռոդուկտը, որն ակնկալում են բազում օգտատերեր:

Արդեն հասանելի է ինֆորմացիա, որ Windows 11-ը կարող է ներբեռնվել և շահարկվել 2020-ի վերջում, կամ 2021-ի սկզբում, երբ կթողարկվի ստաբիլ վերսիան: Այն ինչ շատ շուտով կարող է տեղի ունենալ Windows 11-ի պրեզենտացիան:

Աղբյուրը՝ join.tarm.news