Microsoft ամերիկյան ընկերությունը երկուշաբթի հայտարարել է, որ թողարկել է Windows Phone 8-GDR3-ի նորացված տարբերակը։
Համակարգը ենթարկվել է 4 հիմնական վերամշակման։ Օրինակ՝ առկա է «վարորդական ռեժիմը»։ Սա թույլ է տալիս սմարթֆոնի սեփականատիրոջը մեքենա վարելիս ավտոմատ ձևով մերժել մուտքային զանգերն ու հաղորդագրությունները։ Զանգահարողներին կտրվի հաղորդագրություն, որ զանգի հասցեատերը ղեկին է։
Մշակողները նաև բարելավել են անհատականացման համակարգը։ Առայժմ նորացված տարբերակը հասանելի է միայն ծրագրավորողներին։ Ընկերությունը խոստանում է, որ սմարթֆոնի օգտատերերը կկարողանան այն կիրառել առաջիկա ամիսներին: Պլատֆորմի մանրամասն նկարագրությունը կներկայացվի հոկտեմբերի 18-ին:
Microsoft-ի պլատֆորմը աշխարհում երրորդն է՝ Google-ի Android-ից և Apple-ի iOS-ից հետո։