Microsoft ընկերությունը չի պատարաստվում փոխել Մադրիդի «Ռեալի» մարզադաշտի անվանումը, եթե ստանա դրա իրավունք։ Այս մասին գրում է Marca-ն։
Իսպանիայում Microsoft-ի ներկայացուցիչ Մարիա Գարանյան հայտարարել է, որ ընկերությունը հետաքրքրված չէ «Սանտյագո Բերնաբեուի» անվան փոփոխությամբ, իսկ մադրիդյան ակումբի հետ փոխհարաբերությունները հիմնված են տեխնոլոգիաների և նորարարությունների վրա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Microsoft, Audi և Emirates ընկերությունները պատրաստվում են գնել «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի իրավունքները, իսկ վերանվանման դիմաց պատրաստ էին վճարել տարեկան 25 մլն եվրո։