Microsoft ընկերության մաքուր եկամուտը երրորդ եռամսյակում կազմել է 5.24 միլիարդ դոլար։ Այսպիսով, այդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 17 տոկոսով։ Նախորդ տարվա երրորդ եռամսյակում ընկերության մաքուր եկամուտը կազմել էր 4.47 մլրդ դոլար։
Microsoft-ի շրջանառությունն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 18.53 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 16 տոկոսով։