Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ժամանակի ընթացքում կորցնում է ուժը և պակաս վտանգավոր է դառնում մորդու համար։ Այս մասին ասվում է անգլիացի մի խումբ գիտնականների հետազոտության մեջ։ Գիտնականները մի քանի տարի հետևել են Բոթսվանայում այս վիրուսով վարակված հարյուրավոր կանանց։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հետազոտողները պարզել են, որ տարիների ընթացքում վիրուսը քայքայիչ մուտացիայի է ենթարկվում։ Այժմ հայտնվելով մարդու օրգանիզմում վիրուսին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ լիարժեք ՁԻԱՀ հիվանդություն առաջացնելու համար։
Միաժամանակ գիտնականները նշում են, որ նույնիսկ այս վիճակում վարակը շատ վտանգավոր է մարդու օրգանիզմի համար։