Մեկնարկել են միասնական քննություննները: Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր շրջանավարտ-դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները: Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվը ողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի: Ձևավորված 33 քննական կենտրոնից այսօր գործելու է 13-ը, որից 2-ն են մայրաքաղաքում՝ թիվ 190 ավագ դպրոցում /ՀԱԹ-ում/ և թիվ 189 ավագ դպրոցում (Դավիթաշենում):
Միասնական քննությունների օրերը` ստորև.