տուն Լուրեր Միաձայն հաստատվել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը

Միաձայն հաստատվել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը

77
0

arm143159111689-320x228

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ նիստին ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը:

Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության համատեքստում:
Ա. Աշոտյանը հայտարարել է, որ Երևանյան գագաթաժողովւոմ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային: