տուն Քաղաքական Միջազգային Միացյալ նահանգները զգուշացրել են Վրաստանին՝ չօգտագործել արդարադատությունը հաշվեհարդարների համար

Միացյալ նահանգները զգուշացրել են Վրաստանին՝ չօգտագործել արդարադատությունը հաշվեհարդարների համար

130
0

nushi20120920191806673

Միցյալ նահանգներն ուշադիր հետևում են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հիշեցնում գործող կառավարությանը, որ արդարադատությունը չպետք է օգտագործվի քաղաքական հաշվեհարդարի համար։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Փսակին՝ մեկնաբանելով Թբիլիսիում դատարանի որոշմամբ երկարատև ազատազրկման դատապարտված նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի մասին հարցին։

Փսակին հիշեցրել է, որ նախկինում Միացյալ Նահանգները որոշ դատավարությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել, և այդ մտահոգությունը մնում է ուժի մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դատարանը Ախալայային դատապարտել էր յոթ ու եկս տարվա ազատազրկման՝ քրեակատարողական հիմնարկներից մեկում տեղի ունեցած սպանությունների գործով։