ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է աշխարհի չորս երկրներում 1,4 միլիոն երեխայի հնարավոր սովամահության մասին. Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է BFMTV գործակալությունը:
Այդ երկրներն են` Հարավային Սուդանը, Նիգերիան, Սոմալին և Եմենը: Փորձագետների եզրակացության համաձայն` Եմենում թերսնումից տառապում 462 հազար երեխա, Նիգերիայում նրանց թիվը հասնում է 450 հազարի։ Սոմալիում երաշտի պատճառով սովամահության եզրին է հայտնվել 185 հազար երեխա, մի քանի ամսից նրանց թիվը կարող է հասնել մինչև 270 հազարի. նույնքան երեխա սովի է մատնված Հարավային Սուդանում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լայքը հայտարարել է աղետի կանխման համար արագ միջամտության անհրաժեշտության մասին: «Մենք դեռ կարող ենք փրկել նրանցից շատերին»,- ասել է պաշտոնյան: