Երգչուհ Սոնա Շահգելդյանը «Ֆեյսբուքում» դիմել է իր երկրպագուներին՝ կատարելով հետևյալ գրառումը.
«Բարի լույս բոլորին, մի տեսակ «թավշյա հեղափոխությունից» հետո շատ շատերը փորձում են հաստատվել ինչ-որ բաներ գրել, խոսել, բայց չի ստացվում: Մինչև էդ ամեն բանը խոսեիք, բա ու՞ր էիք: Միշտ պետք է պայքարել արդարության համար ու անկեղծ լինել ինքդ քո առաջ, չվախենաս… Ես կեղծավոր մարդկանց, կներեք, ատում եմ… մի քանիսն էլ կախվել են փրփուրներից, չգիտեն՝ էլ ինչ անեն, մի՛ փոխվեք քամելեոնի պես, ամոթ ա, էդ ամենը ակնհայտ երևում է…»: