Չեմ հիշում, որ քառյակի ամպագորգոռ քննադատությամբ վարչապետի աթոռին բազմեցված Հովիկ Աբրահամյանը այս մեկ տարվա ընթացքում յուր թիմով մի կարեւոր, զարգացում բերող օրենք ընդունած լինի, որի արդյունքներն արդեն տեսանելի կլինեին, խոշոր ներդրումներ բերած լինի Հայաստան, գործարաններ բացած լինի…. Ռեկետչիկ կային, այդպիսին էլ մնացել են, ու օրավուր նոր հարկեր են սահմանում: Ցեղասպանության 100-րդ տարելիցի պատվին մի հատ էլ ցեղասպանության հարկ նշանակեք, անպատկառներ, անմոռուկի հարկ: Դեռ մի հատ էլ ուղղակի կամ չերեզներով մուննաթ են գալիս Համաշխարհային բանկի վրա, թե ինչու է ասել, որ այս տարի տնտեսական աճ չի լինելու: Բա տնտեսական աճ արձանգրող տղեն խոպանչիների գրպանը կմտինի՞, որ Հայաստանի բյուջեի չափ գումար են ուղարկում Հայասատան, որպեսզի ձեր իշխանության կայությունը չսասանվի: Ընդդիմությունն էլ ավելի հետադիմական ու միջնադարյան է, ու ոչ մի լուսավոր շող չկա: Արտագաղթելդ գալիս է, սա դզվող բան չի….
Ստյոպա Սաֆարյանի Ֆեյսբուքյան էջ