տուն Լուրեր Մի հատ բացատրեք ինձ հետո, թե ինչ է դա լինելու. Հովիկ Աբրահամյան

Մի հատ բացատրեք ինձ հետո, թե ինչ է դա լինելու. Հովիկ Աբրահամյան

86
0

Hov 1_1397899125

Այսօր Ազգային ժողվում ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը հաստատման ներկայացրեց, մի նախագիծ, որով պետք է հրդեհային անվտանգության փորձաքննություն անցկացվի գազալցակայաններում և բենզալցակայաններում:

«Մինչև գործարկելը տեխնիական և հերդեհային փորձաքննություն ենք անում, դա մեկ ՊՈԱԿ է անում և միանգամից մեկ օրում»,-ասաց Երիցյանը:

Ի պատասխան վարչապետը ասաց, որ պետք է ուշադիր լինեն, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չլինեն մյուս գործընկերների հետ:

«Մի հատ անապայման կբացատրեք ինձ հետո, թե  ինչ է դա լինելու, ամեն դեպքում կքննարկենք դա»,-ասաց վարչապետը:

Արմեն Երիցյանը պատասխանեց, որ դա հրեդհային անվտանգության և տեխնիկական ստուգման եզրակացություն է:

«Բայց մենք հիմա չե՞նք սահմանել, որտեղ կարան գազալցակայան դնեն, չափորոիոշիչները, որ սահմանել ենք, արդեն ի՞նչ լրացուցիչ աշխատանք պետք է տարվի»,-հարց ուղղեղ վարչապետը:

ԱԻՆ նախարարը պատասխանեց, որ մինչև գազալցակայնների և բենզալցակայանների գործարկումը պետք է այդ փորձաքննությունը կատարվի:

«Հաստատում եմ, բայց ամեն դեպքում մենք մի հատ կքննարկենք այս հարցը»,- հավելեց վարչապետը: