տուն Լուրեր Մի բան գրավիչ է այս ամենում.Պարույր Հայրիկյանը` հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մասին

Մի բան գրավիչ է այս ամենում.Պարույր Հայրիկյանը` հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մասին

117
0
Paruyr Hayrikyan guest in Artsakh press club
«Պարսկաստանը հատուկ ակնկալիքներ ունի մեր երկրից, քանի որ վարչապետին նման ընդունելություն ցուցաբերելը, դա էր նշանակում, իսկ մեր պատասխանը համարժեք չէ»,-այսպես սկսեց իր խոսքն այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Խոսելով հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մասին, Հայրիկյանն ասաց, որ այդ օրը իր Անկախություն թերթի 25-ամյակի օրն է: Նա նաև ավելացրեց, թե հետաքրքիր է՝ ոչ իշխանականներն ու իշխանականները հանդես կգա՞ն այդ թերթին խոսք ուղղելով: Անդրադառնալով սպասվելիք հանրահավաքին՝ բանախոսը նշել է. «Ես մինչև հիմա չեմ հասկանում՝ որն է այդ հանրահավաքի նպատակը: Իրենց կարգախոսն է՝ միացում, հաղթանակ, իսկ դա այնպիսի կարգախոս է, որը կարող է ցանկացածն օգտագործել: Բայց մի բան գրավիչ է այս ամենում` իրենց սահմանադրական բարեփոխումները չընդունելը: Դրանք, ի վերջո, իշխանակիրներ են կամ իշխանության համար պայքարողներ: Ցավոք սրտի, գաղափարակիրներ չկան: Բայց երբ որ գործը հասնի Սահմանադրության վերաբերյալ պայքարին, մենք կարող ենք միասին լինել»,- եզրափակեց Հայրիկյանը: