տուն Լուրեր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նոր թրեյլերն արդեն համացանցում է (տեսանյութ)

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նոր թրեյլերն արդեն համացանցում է (տեսանյութ)

245
0

381071.thumb

Հունիսի 27-ին Sony կինոստուդիան հրապարակել է Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նոր թրեյլերը։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են հոլիվուդյան մեգաաստղեր Լեոնարդո Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը։

Sony կինոստուդիան երկու նոր տեսահոլովակ է թողարկել Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմից: Գլխավոր դերերում հանդես են եկել Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալ Պաչինոն, Լյուկ Փերին, Մարգո Ռոբին եւ ուրիշներ։

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ցուցադրվել է Կաննի 72-րդ կինոփառատոնի շրջանակներում։

Ֆիլմը գործողությունները ծավալվում են 1969 թվականին, Լոս Անջելեսում: Ժապավենը պատմում է վեսթերն ֆիլմերի նախկին աստղ Ռիկ Դալթոնի  (Լեոնարդո Դի Կապրիո)  եւ նրա  կրկնորդ Քլիֆ Բութի (Բրեդ Փիթ) մասին: Դեպքերը տեղի են ունենում արյունոտ իրադարձությունների ֆոնին՝ կապված Չարլզ Մանսոնի հանցավոր խմբավորման եւ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության հետ: