տուն Քաղաքական Միջազգային Մեզ անհրաժեշտ է լսել, որ Ուկրաինան չի անդամակցելու ՆԱՏՕ-ին․ ՌԴ նախագահի խոսնակ

Մեզ անհրաժեշտ է լսել, որ Ուկրաինան չի անդամակցելու ՆԱՏՕ-ին․ ՌԴ նախագահի խոսնակ

127
0

20140305_140305-nuc_rdax_775x516

Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի ունենա հարյուր տոկոսանոց երաշխիքներ, որ ոչ մի երկիր չի մտածում Ուկրաինան ՆԱՏՕ-ի մեջ ընդգրկելու մասին։ Այս մասին BBC-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով՝ դաշինքի ուժերի մոտեցումը Ռուսաստանի սահմանին ստիպել է Ռուսաստանին մտահոգվել այս կապակցությամբ և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կանխարգելման համար։ «Մենք ցանկանում ենք լսել, որ ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի սահմաններին մոտենալը, որ ՆԱՏՕ-ն դադարեցնում է խախտել ուժերի հավասարակշռությունը։ Սակայն մենք դա, ցավոք, չենք լսում», — ասել է նա։

Նոյեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ իր երկրի համար դեռ վաղ է մտածել ՆԱՏՕ-ին անդամագրվելու մասին, քանի որ դաշինքն ինքը պատրաստ չէ դրան։ Ըստ Պորոշենկոյի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը կհանվի հանրաքվեի այն բանից հետո, երբ երկրում իրականացվեն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները։