տուն Լուրեր Մեյմանդարի շուկայում հայտնվել են թուրքական լոլիկ ու վարունգ

Մեյմանդարի շուկայում հայտնվել են թուրքական լոլիկ ու վարունգ

169
0

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, որը գյուղացիների շրջանում առավել տարածված է Մեյմանդար անունով, գյուղմթերքի մեծածախ շուկա է գործում. գրում է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Կազարյանը:

Հանրապետության գյուղամթերքի մեծածախ առևտուրը հիմնականում այնտեղ է կատարվում։ Ամանորին ընդառաջ Մեյմանդարի շուկայում են հայտնվել նաև թուրքական լոլիկ ու վարունգ, որը մեր՝ տեսքի զոհ հասարակության շրջանում մեծ պահանջարկ է վայելում, ի տարբերություն առողջ, բայց տեսքով մի փոքր զիջող տեղականին։ Վարչապետը թե քարոզարշավի, թե դրանից հետո գյուղացիների ու ձեռնարկատերերի հետ ունեցած զրույցների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ պետք է ջերմոցներ կառուցել, զարկ տալ տեղական գյուղատնտեսությանը, բայց արի ու տես, որ առևտրի թեժ սեզոնին, երբ գյուղացին պետք է իրացնի իր կառուցած ջերմոցներում աճեցրած բանջարեղենը, չգիտես ինչ մեթոդներով շուկայում են հայտնվում թուրքական արտադրության անորակ աղբը։ Հարց է առաջանում, թե ինչպես և ում թույլտվությամբ են թուրքական բանջարեղենով բեռնված մեքենաները հատում սահմանը, մաքսազերծում անցնում, շատ դեպքերում էլ հայկական արկղերի մեջ տեղավորած վաճառում թուրքական բանջարեղենը։ Ստացվում է, որ ադրբեջանական խնձորից ու կոնֆետից դասեր չքաղեցինք, ու վարչապետի խորհրդին հետևած գյուղացին ու արտադրողն այսօր փաստի առաջ է կանգնած՝ չկարողանալով իրացնել տեղական արտադրանքը։

Կոչ եմ անում պարոն Կարապետյանին ու պատասխանատու մարմիններին հետևողական լինել ու այս օրերին կանխել թուրքական անորակ ապրանքի ու պտուղ-բանջարեղենի ներկրում հանրապետություն։

25659477_1534001966653686_8584481045115350014_n 25660327_1534002229986993_6493411977170990653_n 25660353_1534002709986945_5884225141244895580_n 26055861_1534002153320334_2221684144672717542_n 26165759_1534002666653616_3329488397628597732_n 26165823_1534003096653573_8476405542326105257_n 26166703_1534002073320342_7432515902168452513_n