տուն Լուրեր Մեյը կոչ է արել Պեկինին ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա

Մեյը կոչ է արել Պեկինին ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա

116
0

zbncQyDt-580

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կարծիքով` Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության սադրանքները կասեցնելու միջազգային հանրության փորձերում առացքային դերը պատկանում է Չինաստանին, և կոչ է արել Պեկինին ավելացնել նրա վրա ճնշումը հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար. այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Իրավիճակը Կորեական թերակղզում մնում է ծայրաստիճան լարված: Հուլիսին Հյուսիսային Կորեան երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկում էր անցկացրել: Իր հերթին` ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ տարածաշրջանում լայնածավալ ծովային զորավարժություններ է անցկացնում: Կողմերը կոշտ հայտարարություններ են փոխանակում, չբացառելով իրավիճակի զարգացման ոչ մի տարբերակ, այդ թվում` ռազմականը:

«Մենք ցանկանում ենք համոզվել, որ նա [ԿԺԴՀ] ձեռնպահ կմնա նման գործողություններից: Մենք համարում ենք, որ դա անելու լավագույն եղանակը Չինաստանի կողմից Հյուսիսային Կորեայի վրա ճնշման մեջ է»,- հայտարարել է վարչապետը լրագրողների հետ զրույցում դեպի Ճապոնիա ճանապարհին, որտեղ նա հանդիպելու է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Ավելի վաղ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետը իր պաշտոնական ներկայացուցչի միջոցով հայտարարել էր, որ «զայրացած է Հյուսիսային Կորեայի անխոհեմ սադրանքից»: