տուն Քաղաքական Միջազգային Մեխիկոյում բնապահպանական տագնապ է հայտարարվել օդի աղտոտման պատճառով

Մեխիկոյում բնապահպանական տագնապ է հայտարարվել օդի աղտոտման պատճառով

97
0

mexikoՕդում օզոնի պարունակության գգալի գերազանցումը մարտի 14-ին Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանություններին հարկադրել Է հայտարարել 2002 թվականից ի վեր առաջին այսպես կոչված բնապահպանական տագնապը մեգապոլիսում: Օդերեւութաբանների տվյալներով՝ Կուախիմալպայի շրջանում աղտոտման մակարդակը հասել Է 194 նշագծին ըստ 0-ից մինչեւ 200 բալ սանդղակի:

Քաղաքում օդի բնական մաքրմանը ներկայում խոչընդոտում են քամու բացակայությունը եւ բարձր մթնոլորտային ճնշումը: Ծայր աստիճան անբարենպաստ բնապահպանական իրադրության պատճառով Մեխիկոյում սահմանվել են մասնավոր ավտոտրանսպորտի օգտագործման մասնակի սահմանափակումներ, դադարեցված են ճանապարհների նորոգումը, օբյեկտների, այդ թվում՝ արդյունաբերական օբյեկտների մաքրման եւ ներկման աշխատանքները: Բացի դրանից, հայտարարվել Է բաց երկնքի տակ ցանկացած նյութերի այրման եւ տնային բուխարիների օգտագործման խիստ արգելք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: