Երեւանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» բաց հատվածում գնացքը վրաերթի է ենթարկել մետրոյի երիտասարդ աշխատակցին։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին քննչական կոմիտեից։ «Նախնական տվյալների համաձայն՝ ժամը 00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»,- հայտնեցին քննչական կոմիտեից։
Կատարվում է քննություն: