տուն Լուրեր Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել

Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել

76
0

diak

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 18-ին՝ ժամը 18.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Փրկարարները «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հետախուզել են Հրազդանի ներքին ջրանցքի Մեծարենցի փողոցի հարակից հատվածից մինչ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատված (մոտ 12 կմ): Աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Օգոստոսի 19-ին, ժամը 06.00-ից «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները հետախուզել են ջրանցքի տարբեր տեղամասերը՝ մինչև Այգեշատ գյուղ, սակայն աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Ժամը 07.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 18-ին 1948թ. ծնված Մ. Ս.-ի վարած ավտոբուսը նկատել են ջրանցքից ոչ հեռու, իսկ վարորդի մասին տեղեկատվություն մինչ այս պահը չկա:

«Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամը 09.00-ից դադարեցնել ջրանցքում ջրի հոսքը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: