տուն Լուրեր Մեծ դաս Ադրբեջանի համար

Մեծ դաս Ադրբեջանի համար

189
0

Artak-Zakaryan

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները Ադրբեջանի համար մեծ դաս կլինի, որ ի վերջո պետք է հրաժարվեր որև է ձևով ռազմական լուծումներ փնտրելուց, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:  Նրա խոսքով` մեկ օրվա ընթացքում հայկական կողմին անցած իրավիճակի վերահսկումն Ադրբեջանին ցույց տվեց, որ խնդիրը ռազմական լուծման ճանպարհ չունի: «Մենք էլ դասեր պետք է քաղենք, որ միջազգային հանրությունն իրենց պալիտետային և հավասարակշիռ հայտարարություններով այլևս չեն կարող օգտակար դերակատություն ունենալ: Յուրաքանչյուր իրավիճակ պետք է ստանա հստակ քաղաքական գնահատական, թե որ պարագայում Ադրբեջանը միակ պատասխանատուն է տարածաշրջանում լարվածության ձևավորման համար»,-ասաց նա: Հարցին, որ եթե չդադարեց միջազգային հանրությունն անհասցե գնահատական տալ, որոնք են լինելու հայկական կողմի գործողությունները, Արտակ Զաքարյանը պատասխանը. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ միջազգային հանրությունը բաց աչքերով և պարզ նայի իրականությանը»: