տուն Լուրեր Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը

116
0

hitler

Գերմանական ֆաշիստական պետության հիմնադիր ու ղեկավար Ադոլֆ Հիտլերի և գերմանական Ազգային սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամների լուսանկարներով ալբոմն աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայում. հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով C&T Auctions աճուրդի տան ներկայացուցիչ Թիմ Հարպերին:

Ըստ գործակալության՝ ալբոմը խորհրդային զինվորները հայտնաբերել են 1945-ի ապրիլին Հիտլերի բունկերում, մասնավորապես, Եվա Բրաունի ննջասենյակում, և ապա հանձնել բրիտանացի լուսանկարիչ Էդվարդ Դինուին: Այժմ ալբոմը պատկանում է անանուն կոլեկցիոների. արժեքը գնահատվել է ավելի քան 18 հազար դոլար:

Աճուրդը կկայանա մարտի 15-ին: