Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստան. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«ԱԳ նախարարն ընդունել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ առաջիկա շաբաթների ընթացքում Մոսկվա այցելելու հրավերը»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը:
Այցի ճշգրիտ ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ: