Մեծ Բրիտանիան առաջիկա 10 տարիների ընթացքում մտադիր է սպառազինության և զինվորական համազգեստի ոլորտում 163 միլիարդ ֆունտ ստերլինգ (250 մլրդ դոլար) ներդնել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը։
«Մենք պետք է ավելի պատրաստ լինենք, քան մյուսները, որպեսզի պատասխանենք բազմաթիվ ժամանակակից մարտահրավերների։ Եվ մենք ներդրումներ կանենք ապագայի վրա», — Ֆելլոնի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Բրիտանացի նախարարը նաև ընդգծել է, որ իշխանությունները նախորդ ամիս 1 միլիարդ ֆունտ են ծախսել նավաշինության վրա։