«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ տնային հանդիպմանը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Արգենտինացի ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից և արդեն սկսել է մարզումները:
Մեսսին վնասվածք էր ստացել Պրիմերայի 5-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղում: