«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ինքնագիր է թողել երկրպագուներից մեկի մեջքի վրա, որտեղ դաջված է եղել արգենտինացու պատկերը:
Մեսսին մոտեցել է երկրպագուին, ստորագրել նրա մեջքի վրա, ինչից հետո լուսանկարվել է նրա հետ:
Մեսսին, հիշեցնենք, «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, որի կազմում հանդես է գալիս 17 տարեկանից:
Ակումբի հետ նա 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Չեմպիոնենրի լիգայում, 6 անգամ` Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, 8 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթում, 3 անգամ` Եվրոպայի Սուպերգավաթում և 3 անգամ` աշխարհի ակումբային առաջնությունում:
Մեսսին 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, 5 անգամ էլ` Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: