տուն Լուրեր Մեսսին Ռոնալդոյի, Զիդանի մակարդակին է կամ ավելի բարձր է. Դել Բոսկե

Մեսսին Ռոնալդոյի, Զիդանի մակարդակին է կամ ավելի բարձր է. Դել Բոսկե

269
0

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գովասանքով է խոսել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

«Եթե խոսենք երազանքների մասին՝ կցանկանայի մարզել Մեսսիին: Ես աշխատել եմ Մեսսիի, Զիդանի, Ռոբերտո Կառլոսի, Ռեդոնդոյի հետ: Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ են եղել, պարզապես ֆանտաստիկ:

Մեսսին նրանց հետ նույն մակարդակին է կամ ավելի բարձր: Լեոն կատարյալ է բոլոր տեսանկյուններից: Նա այնպիսի որակներ ունի, որոնք ոչ ոք չունի»,- Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ երեկ Մեսսին դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ առաջին խաղում (3-0): Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 7-ին, «Էնֆիլդում»: