Երեկ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում 5։1 հաշվով առավելության է հասել «Էսպանյոլի» նկատմամբ։
Այդ խաղում կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Այսպիսով, նա «Բարսելոնայի» կազմում իր գոլերի քանակը հասցրել է 402-ի։ Մեսսին առաջինն է, ում հաջողվել է նման արդյունքի հասնել իսպանական ակումբներում։
Մեսսին 374 գոլը խփել է պաշտոնական խաղերում, իսկ 28-ն՝ ընկերական։