տուն Լուրեր Մեսսին մարզման ժամանակ վնասվածք է ստացել

Մեսսին մարզման ժամանակ վնասվածք է ստացել

128
0

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Կապտանռնագույնների բժշկական շտաբը 32-ամյա ֆուտբոլիստի մոտ ձկնամկանի վնասվածք է ախտորոշել։ Արգենտինացի հարձակվողի վերականգնման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն, սակայն հստակ է, որ նա թիմի հետ չի մեկնի ԱՄՆ՝ մասնակցելու օգոստոսի 8-ին և 11-ին կայանալիք «Նապոլիի» հետ ընկերական խաղերին:

Ավելի վաղ Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) որոշում էր կայացրել Մեսսիին երեք ամսով հեռացնել միջազգային հանդիպումներից: Այսպիսով, մինչև նոյեմբերի սկիզբը Լիոնել Մեսսին չի կարողանա Արգենտինայի հավաքականում հանդես գալ ոչ ընկերական, ոչ պաշտոնական հանդիպումներում: Նա բաց կթողնի Չիլիի, Մեքսիկայի և Գերմանիայի հետ ընկերական հանդիպումները, ինչպես նաև Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղը: