«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի` «Այաքսի» հետ խաղից առաջ անդրադարձել է վաղը կայանալիք հանդիպման իրենց մրցակցի, ինչպես նաեւ իր թիմակից Լիոնել Մեսսիի խաղին:
«Շատ դժվար և կարևոր մրցամարտ է: Մենք միշտ պայքարում ենք հաղթանակի համար, սակայն «Այաքսը» գերազանց թիմ է: Դա վերաբերում է ինչպես հարձակմանը, այնպես էլ` պաշտպանությանը: Մենք լավ պետք է աշխատենք հաղթանակի հասնելու համար:
Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, նրա հետ խաղալը միայն հաճույք է: Սակայն Լուիս Սուարեսն էլ աշխարհում լավագույններից է: Վստահ եմ` նա թիմին շատ օգուտ կբերի», — ասել է Նեյմարը: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: