«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Ատլետիկի» հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է AS-ը։
27-ամյա արգենտինացին վերականգնվել է ոտքի վնասվածքից և այս շաբաթ իրավունք կստանա բժիշկներից՝ մարզվելու խաղադաշտում։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լա լիգայի 2-րդ տուրում, երբ նրա թիմը հաղթել էր «Վիլյառեալին» 1։0 հաշվով։